«Լիվերպուլի» աստղը կարող էր տեղափոխվել «Բավարիա»

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին ձեռք բերելու հարցում։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ինչպես հայտնի է դարձել ինսայդերին, գերմանական գրանդը որոշել է հրաժարվել աստղային ֆուտբոլիստի համար պայքարից։

33-ամյա հոլանդացու պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին

։ Վիրջիլը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ խաղային արշավում պաշտպանը մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։