Footy Headlines-ը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» պահեստային մարզաշապիկի լուսանկարը 2025/26 մրցաշրջանի համար։
Մադրիդյան թիմի պահեստային մարզահագուստը adidas-ից կպատրաստվի կապույտ երանգով, որը հիշեցնում է ակումբի տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» նստատեղերի գույնը։
Գործվածքի նախշը նույնպես կնմանվի աթոռների ուրվագծերին։ Մարզաշապիկի վրա կլինի ապրանքանիշի եռանկյուն լոգոտիպը։
Նաև մարզաշապիկի ներսից կլինի Խուանիտոյի մեջբերումը. «Բեռնաբեուում 90 րոպեն շատ երկար ժամանակ է»։