🎥 Պորտուգալացի Ժոաու Ֆելիշը ժամանել է Միլան

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը ժամանել է Միլան։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր նրա ժամանման տեսանյութը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 25-ամյա պորտուգալացին տվել է իր հավանությունը «Միլան» հնարավոր տեղափոխության համար, և ներկայումս կողմերը քննարկում են վարձակալության պայմանագրի մանրամասները։

Այս մրցաշրջանում Ֆելիշը «Չելսիի» 20 խաղում դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։