Վոյցեխ Շչեսնի՞, թե՞ Ինյակի Պենյա․ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե ով է այս պահին թիմի հիմնական դարպասապահը:

«Այս պահին Շչեսնին մեր թիվ մեկ դարպասապահն է»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» շտապ պայմանագիր կնքեց Վոյցեխ Շչեսնիի հետ աշնանը այն բանից հետո, երբ Մարկ-Անդրե տեր Շտեգենը լուրջ վնասվածք ստացավ։ Լեհը ստիպված է եղել ձեռնոցները ետ վերցնել մեխից, քանի որ ամռանը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Շչեսնիի գալուց հետո «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը Ինյակի Պենյան էր, սակայն վերջերս 34-ամյա լեհն է խաղադաշտ դուրս գալիս։ Լա Լիգայում կիրակի օրը «Բարսելոնան» կընդունի «Ալավեսին»: