«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մոտ է ակումբը փոխելուն։ Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Ասթոն Վիլան» զգալի առաջընթաց է գրանցել Ռեշֆորդի տրանսֆերի հարցում։
Հավանականություն կա, որ գործարքը կավարտվի երկուշաբթի երեկոյան, երբ Անգլիայում կփակվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Ինչպես հայտնի է, 27-ամյա Ռեշֆորդը դադարել է ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դժգոհ է ֆուտբոլիստից։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Մարկուս Ռեշֆորդին գնահատում է 55 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը 24 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։