🎥 Ֆուտզալ․ EURO-2026-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի ընտրանուն

Ֆուտզալի EURO-2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը տանը ընդունեց Ալբանիայի հավաքականին և հաղթեց 4:0 հաշվով։
Մեր ընտրանու կազմում երկու անգամ աչքի ընկավ Դենիս Նևեդրովը, իսկ մեկական անգամ մրցակցին տխրեցրեցին Արթուր Պետրոսովը և Վլադիմիր Սանոսյանը։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը վաստակած 7 միավորով այս պահի դրությամբ գլխավորում է 6-րդ խումբը, որտեղ, բացի Հայաստանի և Ալբանիայի հավաքականներից ընդգրկված են նաև Դանիայի և Ղազախստանի հավաքականները։
Դենիս Նևեդրով, փոխանցումը Վլադիմիր Սանոսյան – 1։0

Դենիս Նևեդրով – 2։0

Արթուր Պետրոսով – 3։0

Վլադիմիր Սանոսյան – 4։0