Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում։ «Մոնտերեյը» բանակցություններ է վարում 38-ամյա պաշտպանի հետ: Այս մասին հայտնել է մեքսիկական ակումբի նախագահ Անտոնիո Նորիեգան։
«Նա մեր ցուցակում է և սա իրական տարբերակ է: Այո, բանակցությունները շարունակվում են՝ մյուս թեկնածուների հետ։ Մենք ունենք մի քանի տարբերակ»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսն առանց ակումբի է մնացել «Սևիլիայի» հետ պայմանագրի ավարտից հետո: