«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է իր որդու՝ «Ռեալի» երկրպագու լինելու փաստը։
«Մինչ իմ «Բարսելոնա» գալը, այո, նա «Ռեալի» երկրպագու էր։ Բայց նա դիտեց «Բարսելոնայի» խաղերը և աստիճանաբար սկսեց հասկանալ, որ Յամալը վատը չէ, որ Լևանդովսկին վատը չէ, որ Պեդրին վատը չէ։
Երբ մենք խաղում էինք «Ռեալի» հետ Սուպերգավաթի եզրափակչում, նաերկրպագում էր «Բարսելոնային», ուստի միգուցե նա սկսում է փոխվել։ – La Gazzetta dello Sport-ին ասել է Շչեսնին:
Ավելացնենք, որ Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում բաց է թողել ութ գոլ։ Հաջորդ հանդիպումը կատալոնացիները կանցկացնեն փետրվարի 2-ին՝ «Ալավեսի» հետ։