Ռոդրիգո․ «Այդ օրն առանձնահատուկ կլինի «Սանթոսի» երկրպագուների համար»

Ռոդրիգո Գոեսը ուրախ է Նեյմարի՝ «Սանթոս» տեղափոխվելու կապակցությամբ։

«Ես ուրախ եմ։ Պարզապես սպասում եմ, որ «Սանթոսը» կհայտարարի տրանսֆերի մասին: Դեռ չեմ կարողանում հավատալ, ճի՞շտ է։ Առանձնահատուկ օր կլինի «Սանթոսի» երկրպագուների համար: Եթե ​​ես կարողանայի թռչել Բրազիլիա շնորհանդեսի համար և վերադառնայի, հրաշալի կլիներ:

Նրան հաջողություն եմ մաղթում։ «Բոլորը գիտեն, որ նա իմ կուռքն է»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը TNT Brasil-ի եթերում։