Ռաջա ​​Նաինգոլանը` իր կալանավորվելու մասին

Ռաջա ​​Նաինգոլանը խնդրել է հարգել իր մոռացված լինելու իրավունքը կալանքից ազատվելուց հետո:
Երկուշաբթի օրը պարզվեց, որ բելգիական ոստիկանությունը ձերբակալել է Նաինգգոլանին՝ Հարավային Ամերիկայից Անտվերպեն նավահանգստի միջոցով կոկաինի մաքսանենգության հետաքննության հետ կապված:

«Կարող եք պատկերացնել, որ վերջին մի քանի օրերն աներևակայելի դժվար էին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ամբողջ սրտով աջակցել են ինձ։ Ընտանիքիս և ընկերներիս աջակցությունը, ինչպես նաև երկրպագուների և իմ թիմակիցների հավատարմությունն ու վստահությունը ինձ ուժ են տալիս առաջ գնալու:

Հիմա, երբ նորից տանն եմ, ուզում եմ ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի և հոգեկան հավասարակշռությունս վերականգնելու վրա: Խնդրում եմ հարգել իմ մոռացված լինելու իրավունքը և ժամանակ տվեք ինձ վերականգնվելու»,- գրել է Նաինգոլանը։