Մանուել Ականջին՝ «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» դեմ հնարավոր դիմակայության մասին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին Չեմպիոնների լիգայում ոչ մի թիմից չի վախենում։ Այս մասին նա ասել է հարցազրոյցի ժամանակ։ Հայտնի է, որ փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի» կամ Մադրիդի «Ռեալի» հետ:

«Մենք միանշանակ պատրաստ ենք։ Բնականաբար, սրանք այն հակառակորդները չեն, որոնց հետ դուք ցանկանում եք հանդիպել, բայց մենք պատրաստ ենք այս մարտահրավերին։ Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել Եվրոպայի ցանկացած թիմի։

Չնայած մենք սովորականի պես լավ հանդես չեկանք, բայց ես չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է հանդիպել մեզ: Չգիտեմ, թե մրցակիցներն ինչ մտածեն, բայց մենք պատրաստ ենք այս մարտահրավերին»,- ասել է «Սիթիի» պաշտպանը։