Հայտնի է, թե Սաուդյան Արաբիայի որ ակումբն է ցանկանում ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» աստղերին

Սպորտային լրատվականները պարբերաբար կապում են աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորին Սաուդյան Արաբիայի հարուստ ակումբների հետ:

Նրանցից մեկը՝ «Ալ-Հիլալը», վերջերս բաց թողեց Նեյմարին և ցանկանում է նոր աստղի հրավիրել հարձակման։ Ինչպես միաձայն հայտնում են Globo Esporte-ն և AS-ը, ակումբը ցանկանում է հրավիրել նաև Ռոդրիգոյին։

Սաուդյան ակումբը բրազիլացուն առաջարկում է ոչ միայն ֆինանսական շքեղ պայմաններ, այլև նախագծի գլխավոր աստղի կարգավիճակ։ Ռոդրիգոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: