Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի տրանսֆերի շուրջ: Հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ասենսիոն «Ասթոն Վիլայի» ցուցակի գլխավոր անուններից մեկն է։ Ֆուտբոլիստը ուրախ կլիներ տեղափոխվել բիրմինգհեմյան ակումբ»,- բացատրում է Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մարկոն ՊՍԺ-ի խաղացող է 2023 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում իսպանացին ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» մեծ գումար է վճարել «Ասթոն Վիլային» երիտասարդ կոլումբիացի հարձակվող Ջոն Դյուրանի համար։