Կրիշտիանու Ռոնալդուն` Լիոնել Մեսսիի հետ իր հարաբերությունների մասին

Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին հարցին:

«Իմ հարաբերությունները Մեսսիի հետ երբեք վատ չեն եղել, ճիշտ հակառակը, անկախ մրցակցությունից մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել խաղադաշտում և խաղադաշտից դուրս»,- ​​ասել է «Ալ Նասրի» հարձակվողը հարցազրույցի ժամանակ։

Ամբողջական հարցազրույցը, որը պորտուգալացի ֆուտբոլիստը տվել է լրագրող Էդու Ագիրին, դեռ եթեր չի հեռարձակվել։