Ալվարո Մորատան առաջիկա ժամերի ընթացքում կարող է պայմանագիր կնքել նոր ակումբի հետ

Ստամբուլի «Գալաթասարայը» խորացված բանակցություններ է վարում «Միլանի» հետ Ալվարո Մորատայի շուրջ: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցում կիսվում է բացառիկ տեղեկություններով։

«Բանակցություններ են ընթանում գործարքը որքան հնարավոր է շուտ կնքելու համար, բոլոր կողմերը պատրաստ են այն կնքել մոտակա ժամերին»,- գրում է Ռոմանոն։

32-ամյա Մորատան այս մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղերում 6 գոլ է խփել: