Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Էրիկ Գարսիայի ապագայի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի պաշտպան Էրիկ Գարսիայի ապագայի մասին։

«Ես կցանկանայի, որ Գարսիան մնար թիմում: Դա մեզ վստահություն է տալիս։ Էրիկն ունակ է դաշտում մի քանի դիրք ծածկել։ Վերջին խաղում բոլորը կարող են տեսնել, թե որքան լավ խաղացող է նա»,- մարզչի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։