Ռիո Ֆերդինանդը կոշտ քննադատության է արժանացրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացած չէ հարձակվող Ռասմուս Հոյլունդի խաղով։ 21-ամյա դանիացին «կարմիր սատանաների» կազմում մեկնարկային կազմում էր «Ֆուլհեմի» դեմ խաղում, սակայն 58 րոպե հետո նրան փոխարինեց Ջոշուա Զիրկզեն:

«Ես կզարմանայի, եթե մատները չուղղվեին Հոյլունդին: Պարզապես պահիր գնդակը: Հոյլունդը խաղացող է, ով թիմին հնարավորություն է տալիս վերահսկողություն հաստատել մրցակցի՝ դաշտի երրորդ հատվածում: Դժվար է դա անել, եթե հարձակվողը չի կարողանում պահել գնդակը»,- ​​խաղի ժամանակ ասել է Ֆերդինանդը TNT Sports-ին։