Հրապարակվել է 21-րդ դարում Մադրիդի «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորել է Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն։
Պորտուգալացին «սերուցքայինների» գույները ներկայացրել է 2009-ից 2018 թվականներին։ Վարկանիշը կազմողները Զինեդին Զիդանին հատկացրել են երկրորդ հորիզոնականը, իսկ Լուկա Մոդրիչը, ով դեռ ներկայացնում է ակումբի գույները, եզրափակում է լավագույն եռյակը։
Չորրորդ տեղում մադրիդցիների նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն է, իսկ հինգերորդում՝ լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը։
Մադրիդի «Ռեալը» 20 տուրից հետո 46 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։