Սադիո Մանեն մեկնաբանել է Ֆերարիի և ադամանդե ժամացույցների մասին իր արտահայտությունը։
2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ սենեգալցին հարցազրույցներից մեկում ասել է։
«Ինչո՞ւ են ինձ պետք 10 Ferrari, 20 ադամանդե ժամացույց կամ 2 ինքնաթիռ: Ի՞նչ են անում այս ամենը ինձ և մոլորակի համար»:
«Սրանք այնպիսի բաներ են, որոնց մասին ես մտածում եմ: Իհարկե, մարդիկ կարող են կյանքին այլ կերպ նայել, ես չեմ կարող որևէ մեկին դատել կամ խորհուրդ տալ, թե ինչ պետք է անեն իրենց փողերով։
Ես ուղղակի իմ կարծիքն արտահայտեցի։ Մարդիկ դա կարող են տարբեր կերպ ընկալել՝ լավ կամ վատ:
Բայց ինձ համար հարց է, թե ինչպես եմ ես տեսնում կյանքը: Սա իմ առաքելությունն է»,- ասել է «Ալ-Նասրի» ֆուտբոլիստը: