«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բաց նամակով դիմել է երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է բաց նամակով դիմել իրենց երկրպագուներին՝ պատմելով ակումբի ֆինանսական ծանր վիճակի մասին։

«Եթե մենք հիմա չարձագանքենք, կարող ենք չհամապատասխանել արդար խաղի կանոններին, իրավիճակը կրիտիկական է. – Մենք ահռելի վնասներ ենք կրում՝ ավելի քան 300 միլիոն ֆունտ ստերլինգ վերջին 3 տարվա ընթացքում:

Սա այլևս չի կարող շարունակվել։ Դա այժմ կհանգեցնի ակումբի տարբեր ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի կրճատմանը: Ավելին, հնարավոր է, որ տոմսերի գները բարձրանան, քանի որ դրանք վերջերս արդեն բարձրացել են. մենք չենք պատրաստվում ամբողջ դեֆիցիտը բարդել երկրպագուների վրա, բայց գնահատում ենք տոմսերի գների բարձրացման հնարավորությունը», – ասվում է նաև նամակում։