Արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նշվում է, որ ֆուտբոլիստի հավակնորդների թվում են Լոնդոնի «Չելսին» և «Նապոլին»:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 20-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել «Չելսիի» կազմում, քան տեղափոխվել Նեապոլ։
«Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին պատրաստ է լսել խաղացողի վերաբերյալ առաջարկները։ Ալեխանդրոյի աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։
Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Հարձակվողը մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2022 թվականից։