Ջանլուիջի Դոննարուման չի կարողանում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի շուրջ

Ջանլուիջի Դոննարուման չի կարողանում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի շուրջ:
Իտալացի դարպասապահը ցանկանում է ստանալ տարեկան 12 միլիոն եվրո, իսկ ՊՍԺ-ն նրան առաջարկում է 8 միլիոն։

25-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը՝ տարեկան 11 միլիոն եվրո, նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Դոննարուման ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։