Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գնահատել է ուկրաինացի վինգեր Միխայլո Մուդրիկի՝ դրական դոպինգ թեստից հետո խաղ վերադառնալու հնարավորությունները։
«Այս պահին քիչ հավանական է, որ Մուդրիկը շուտով կկարողանա վերադառնալ»,- ասել է Ռոմանոն: Ուկրաինացի խաղացողը որակազրկվել է ֆուտբոլից՝ դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով։
Նա կարող է որակազրկվել չորս տարով։ 2024/2025 մրցաշրջանում Մուդրիկը լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։