«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունն արդեն հայտնել է «կարմիր սատանաներին» հնարավոր գործարքի պայմանները: Մայրաքաղաքային ակումբը պատրաստ է բաժանվել ֆրանսիացուց 70 մլն ֆունտի (83 մլն եվրո) դիմաց։
Տրանսֆերի հավանականությունը ցածր է գնահատվում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ նման գումար վճարել Նկունկուի համար: Ընթացիկ մրցաշրջանում Քրիստոֆերը լոնդոնցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում։ Հարձակվողը դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։