Թիերի Անրին՝ Կիլիան Մբապպեի մասին

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին, ով հայտնի է Լոնդոնի «Արսենալում» և «Բարսելոնայում» անցկացրած փայլուն կարիերայով, խոսել է իր հայրենակից Կիլիան Մբապեի մասին։

«Կիլիանին ժամանակ է պետք, որպեսզի սովորի խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Մբապեն բարելավվում է, նա ամեն ինչ ունի ավելի լավը դառնալու համար։

Լիովին նորմալ է, որ չես կարող անմիջապես ցույց տալ քո լավագույն որակները, եթե հայտնվես անծանոթ իրավիճակում։ Հավանաբար բոլորը կարծում էին, որ նա ռոբոտ է: Բայց նա մարդ է, ոչ թե մեքենա։ Նա հույզեր ունի»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Մբապեն «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով: