Ֆաբրիցիո Ռոմանո. Ռոնալդ Արաուխոն պատասխանել է «Բարսելոնային»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

««Բարսելոնան» այժմ համոզված է, որ Ռոնալդ Արաուխոն կմնա ակումբում և չի հեռանա հունվարին», – գրել է Ռոմանոն։

Նշվում է, որ երեքշաբթի՝ հունվարի 14-ին, բանակցությունների նոր փուլ է կայացել մարզական տնօրեն Դեկուի մասնակցությամբ։ «Բարսելոնան» ստացել է Ռոնալդի համաձայնությունը՝ մնալու ակումբում, չնայած «Յուվենտուսի» ջանքերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Ռոնալդ Արաուխոն մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Ուրուգվայցի պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։