«Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը ամփոփել է Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Բորնմութի» հետ ոչ-ոքին (2:2):
«Ինձ համար մեծ պատիվ է կրկին ներկայացնել այս թիմը, և ես ուրախ եմ վերադառնալու համար:
Երբ խաղում ենք լավագույն թիմերի դեմ, չենք խուսափում խաղից։ Մենք կտեսնենք, թե որտեղ կհայտնվենք մրցաշրջանի վերջում»,- Ջեյմսի խոսքերը մեջբերում է BBC Radio 5 Live-ը։
Հիշեցնենք, որ «Չելսին» 37 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Բորնմութը» 34 միավորով 7-րդն է: