Պեպ Գվարդիոլա. «Ցավոք չկարողացանք հաղթել, բայց ամեն ինչ լավ էր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ում «Բրենտֆորդի» հետ ոչ-ոքիից հետո (2:2) կիսվել է իր մեկնաբանությամբ:

«Քաղաքայինները» առջևում էին 2:0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել հաղթանակը` առաջին գոլը բաց թողնելով 82-րդ րոպեին, իսկ երկրորդը` 90+2 րոպեին:

«Մի փոքր հիասթափված ենք։ 2:0 հաշվով մենք չկարողացանք պահպանել առավելությունը և, ցավոք, չկարողացանք խաղն ավարտել հաղթանակով։ Այսօր մենք որոշ սխալ որոշումներ կայացրինք դաշտի վերջին երրորդում։

Կենտրոնական պաշտպանների, Ռոդրիի և շատ այլ գործոնների բացակայության պատճառով մենք լավագույն մարզավիճակում չենք և ճիշտ որոշումներ չենք կայացրել։ Ոչինչ, չնայած մենք լավագույն տեղը չենք զբաղեցնում: Ցավոք չկարողացանք հաղթել, բայց ամեն ինչ լավ էր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։