Հայտնի է, թե որքան գումար է առաջարկել «Յուվենտուսը» Ռոնալդ Արաուխոյի համար

«Յուվենտուսը» մտադիր է կատալոնական «Բարսելոնային» վճարել 50 միլիոն եվրո՝ «բլաուգրանայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ Արաուխոն մնում է «Յուվենտուսի» առաջին ընտրությունը, ովքեր այժմ սպասում են կատալոնացիների պատասխանին՝ բանակցություններ սկսելու համար:

Նշվում է, որ բյանկոներիների համար երկրորդ տարբերակը «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիո Սիլվայի տրանսֆերն էր։ Սակայն ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն տեղեկացրել է իտալական թիմին, որ նման տրանսֆերն ամբողջությամբ արգելափակված է պորտուգալական թիմի կողմից։

Ուրուգվայցի պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Արաուխոն ավելի վաղ մերժել էր ակումբի մի քանի առաջարկ՝ երկարաձգելու պայմանագիրը։

Այս մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ հանդիպման, որում կատարել է մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։