Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագրի երկարաձգումից հետո կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագրի երկարաձգումից հետո կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը:

Ինչպես հայտնում է Marca-ն, պորտուգալացի ֆուտբոլիստը կդառնա ակումբի 5 տոկոս բաժնեմասի սեփականատերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն «Ալ-Նասրի» հետ պայմանավորվել է նոր պայմանագրի շուրջ՝ մրցաշրջանում 200 միլիոն եվրո աշխատավարձով։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը։ Գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից: