Ռուդ Գուլիտ․ «Ժամանակն է ինչ-որ բան փոխելու»

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հնարավոր հեռանալու մասին:

«Հուսով եմ՝ Ֆրենկին ճիշտ լուծում կգտնի։ Հուսով եմ, որ նա կգտնի իրեն հարմար ակումբ: Իսկապես ժամանակն է ինչ-որ բան փոխելու»,- Գուլիտի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում 27-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: