ՊՍԺ-ն սկսել է բանակցությունները «Նապոլիի» հետ վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի շուրջ և պայմանավորվել ֆրանսիական ակումբի վճարած գումարի շուրջ: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմերի միջև բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել երեկ՝ հունվարի 13-ին, ֆրանսիական ակումբը զգալի առաջընթաց է գրանցել և կարողացել է պայմանավորվել 70 միլիոն եվրոյի տրանսֆերային արժեքի շուրջ՝ գումարած բոնուսներ։
Կողմերին մնում է միայն համաձայնեցնել տրանսֆերի մանրամասները, մասնավորապես՝ վճարումների պայմանները, քանի որ ՊՍԺ-ն ցանկանում է այդ գումարը բաշխել մի քանի վճարումների վրա։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։