«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է պաշտպան Ջոն Սթոունզի ապաքինման մասին։
«Ես խոսեցի նրա հետ, Ջոնն իրեն ավելի լավ է զգում։ Մենք պատրաստվում ենք սպասել, որպեսզի համոզվենք, որ նա ռեցիդիվ չի ունենա, երբ նա վերադառնա խաղադաշտ:
Նրա համար հեշտ չէ, նա ջանքեր է գործադրում խաղադաշտ վերադառնալու համար: Ես խնդրեցի նրան վերադառնալ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում և օգնել մեզ, բայց ի վերջո նա չկարողացավ խաղալ 45 րոպեից ավելի, դա լավ չէ:
Նա պետք է լիովին վերականգնվի, որպեսզի կարողանա խաղադաշտ դուրս գալ երեք օրը մեկ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա Սթոունսն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։