Գերմանական Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի փոխանցմամբ՝ այսօր կայացել է «Մանչեսթեր Սիթիի» և «Այնտրախտի» միջև բանակցությունների հերթական փուլը՝ կապված Մարմուշի հետ։
Նշվում է, որ կողմերը մոտ են գործարք կնքելուն, որը գնահատվում է 70 մլն եվրո։ Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերը կարող է լիովին համաձայնեցվել արդեն երեքշաբթի՝ հունվարի 14-ին։
Եթե դա տեղի ունենա, ապա Մարմուշը չի ընդգրկվի «Այնտրախտի» կազմում առաջիկա հանդիպմանը։ Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը 25 խաղում դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։