«Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը մրցաշրջանից հետո կլքի ակումբը։
Սաուդյան Արաբիայի սպորտային լրատվամիջոցների ֆեդերացիայի անդամ Աբդուլհադիի խոսքերով՝ եգիպտոսցին համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։
Նշվում է, որ Մոհամեդը դեռ չգիտի, թե որ ակումբում է հանդես գալու, քանի որ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամին են պատկանում միանգամից չորս ակումբ։
32-ամյա Սալահն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Մոհամեդի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, ուստի եգիպտոսցին անվճար կտեղափոխվի իր նոր ակումբ։