ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ գոհ է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարողացել է մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ (5:2):
«Դանի Օլմոն խաղա՞ց։ Դե, ես շատ ուրախ եմ նրա համար և նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը կայացել է նախօրեին՝ հունվարի 12-ին։ Թիմերը խաղացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի չեզոք King Abdullah Sports City մարզադաշտում: «Բարսելոնան» 5:2 հաշվով ջախջախեց «Ռեալին»: