Կայլ Ուոքերը հրաժեշտի երեկույթ է կազմակերպել

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը հանգստյան օրերին ընկերների հետ հրաժեշտի երեկույթ է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել էր, որ Ուոքերը դժվար թե խաղա «Բրենտֆորդի» դեմ Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում։ Ուոքերի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակներից է «Միլանը»։

Նախկինում հաղորդվում էր, որ կողմերն արդեն ակտիվորեն բանակցություններ են վարում։