Խամես Ռոդրիգեսը ժամանել է նոր ակումբի մարզաբազա

Խամես Ռոդրիգեսը միացել է «Լեոնին»:

Մեքսիկական ակումբը չի բացահայտել Կոլումբիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպանի հետ կնքած պայմանագրի պայմանները։

Նախկինում հաղորդվում էր, որ սա «բազմամիլիոն դոլարի համաձայնագիր» է և գործելու է մինչև 2025 թվականի վերջը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Խամեսն ընթացիկ մրցաշրջանը սկսել է «Ռայո Վալեկանոյում»: Նա Լա Լիգայում 6 խաղում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ վերջերս խզվել է։

Լեոն Մեքսիկայի ութակի չեմպիոն է։ Հաջորդ տարի թիմը կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ խմբում կխաղա «Չելսիի», «Ֆլամենգոյի» և թունիսյան «Էսպերանսի» հետ։