«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մակարդակի մասին:
«Պրեմիեր Լիգան աշխարհի ամենադժվար առաջնությունն է։ Դժվար է խաղալ ցանկացած թիմի դեմ, կարծում եմ՝ բոլորն այդպես են մտածում:
Դուք չունեք մեկ օր, հանգստանալու համար: Երբ հիշում եմ իմ ելույթները այլ առաջնություններում, այդ թվում՝ Բունդեսլիգայում, միշտ էլ հեշտ խաղեր են եղել, բայց այստեղ այդպես չէ։
Միշտ պետք է աշխատել, մարզվել, կենտրոնացած մնալ»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Այսօր՝ հունվարի 14-ին, «Լիվերպուլը» արտագնա խաղում կխաղա «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ, խաղը կմեկնարի Երևանի ժամանակով 23:00-ին։