«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 30 տարվա հարաբերություններից հետո բաժանվել է կնոջից՝ Քրիստինա Սերայից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Պեպի և Քրիստինայի հարաբերությունները սկսվել են 1994 թվականին, երբ նա 23-ամյա ֆուտբոլիստ էր «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կազմում։ 20 տարվա հարաբերություններից հետո նրանք ամուսնացել են։
Նշվում է, որ Գվարդիոլան և Սերրան բաժանվել են անցյալ ամիս։ Միայն նրանց ամենամոտ մարդիկ գիտեին բաժանման մասին, և դրա պատճառները գաղտնի էին պահվում։
Անցկացրած 20 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է՝ 34 միավորով։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները կմրցեն «Բրենտֆորդի» հետ։