Պաոլո Դի Կանիո․ «Ֆուտբոլը նրա համար պարզապես նախասիրություն է»

Իտալացի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի «Միլանում» հնարավոր հայտնվելու մասին։

Դի Կանիոն զգուշացրեց, որ պետք չէ շատ լավատես լինել այս հարցում՝ հիշեցնելով, որ խաղացողը մոտիվացիայի հետ կապված որոշ խնդիրներ ունի։

«Եթե խոսենք միայն նրա խաղի մասին, ապա ես նրան ութ կնանակեի տասից: Նա կարևոր խաղացող է, բայց պետք է փոխի իր վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ, քանի որ նրա համար դա պարզապես նախասիրություն է թվում»,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Ռեշֆորդը ներկայումս հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: