Կիրակի օրը՝ հունվարի 12-ին, կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Մադրիդյան ակումբը 2:5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել, ինչը որոշակի հետևանքներ է ունեցել, հաղորդում է Defensa Central-ը։
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խիստ հիասթափված է պաշտպանության աջ եզրում Լուկաս Վասկեսի խաղից։ Այս հանդիպումից հետո ֆունկցիոները վերջապես որոշեց, որ չի երկարաձգի պայմանագիրը Վասկեսի հետ և կանի հնարավոր ամեն ինչ «Լիվերպուլի» աստղ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր կնքելու համար։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։