Էնցո Մարեսկան՝ Ջեյդոն Սանչոյի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան գովաբանել է եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին:

«Նա շատ լավ է խաղում։ Անկեղծ ասած, ես զարմացած եմ, իհարկե, հասկացա Սանչոյի մակարդակը, բայց նրա հետևողականությունը զարմանալի է։ Այո, կար մի կարճ ժամանակահատված, երբ Սանչոն անկում ապրեց, բայց առողջական խնդիրներ ուներ։

Մշտապես բարձր մակարդակ ցույց տալը հեշտ չէ, բայց Ջեյդոնը դա անում է, մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։

24-ամյա Սանչոն այս մրցաշրջանում 17 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: