«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում թիմի հաղթանակից հետո կիսվել է իր հույզերով։
Հիշեցնենք, որ եզրափակիչում կատալոնական ակումբը 5։2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
«Սա «Բարսելոնան» է։ Ես հպարտ եմ ամբողջ թիմով, որը նման աշխատանք կատարեց։ Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Սուպեր չեմպիոններ», – գրել է Օլմոն սոցցանցի իր էջում։
Այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։