Լոնդոնի «Չելսին» կարող է թիմի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին փոխանակել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելի հետ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «Չելսին» նախնական բանակցություններ է վարել «Բավարիայի» հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է տիրում Թելի պայմանագրի հետ կապված:
Ի պատասխան՝ մյունխենյան ակումբն առաջարկել է իրենց հարձակվողին փոխանակել լոնդոնյան թիմի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի հետ։ Այս պահին բանակցությունները վաղ փուլում են։
Հարկ է նշել, որ Մաթիսը չի ցանկանում հեռանալ «Բավարիայից» և մտադիր է նրանց հետ հաջողությունների հասնել։
Այս մրցաշրջանում Մատիս Թելը ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Քրիստոֆեր Նկունկուն «Չելսիի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։