«Վալենսիան» վարձակալել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստին

«Բորնմութի» աջ պաշտպան Մաքս Աարոնը միացել է իսպանական Պրիմերայում հանդես եկող «Վալենսիային»:

Չղջիկները որոշեցին վարձակալել խաղացողին վեց ամսով։ 25-ամյա Աարոնը նորեկ է «Վալենսիայում» և այս մրցաշրջանում մեծ խնդիրներ է ունեցել խաղային պրակտիկայի հետ կապված:

Նա ընդամենը երեք հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում և մեկ հանդիպում Անգլիայի գավաթում:

«Վալենսիան» Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղում է՝ 19 խաղում վաստակելով 13 միավոր և ընդամենը երկու հաղթանակ։