Ռաֆինյայի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասի առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել ավարտել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» դեմ (5։2) ոտքի ջղաձգության պատճառով։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ռաֆինյան ներկայումս իրեն լավ է զգում և կկարողանա մասնակցել «Բետիսի» դեմ առաջիկա խաղին։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։