Դատարանը ուժի մեջ է թողել Վինիսիուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցը

Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ Կարգապահական կոմիտեի կիրառած պատժամիջոցը։

Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 19-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (2։1) Վինիսիուսը հրել է «Վալենսիայի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկուն և կարմիր քարտ ստացել։

Ավելի ուշ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) բողոքարկման կոմիտեն որոշեց որակազրկել հարձակվողին երկու խաղով և տուգանել 600 եվրոյով, իսկ «Լոս Բլանկոները» տուգանվել են 700 եվրոյով։

Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ VAR-ում ցուցադրված նկարները կողմնակալ են, քանի որ Դիմիտրիևսկու նախորդ սադրանքը եթերում չի ցուցադրվել։ Այնուամենայնիվ, RFEF-ը մերժեց մադրիդյան թիմի բողոքարկումը։ Մադրիդի «Ռեալը» 15 օր ունի՝ բողոքարկելու Իսպանիայի սպորտային վարչական իրավախախտումների դատարան։

Անցկացրած 19 խաղից հետո Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 43 միավորով։