Վերջերս տեղեկություններ կային, որ Սիմոն Կյաերը կարող է միանալ Ջենովայի «Սամպդորիային», բայց այսօր դանիացի փորձառու պաշտպանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, և նրա վերջին ակումբը դարձավ «Միլանը», որից նա բաժանվեց անցյալ տարի:
Նա այնտեղ անցկացրել է չորս տարի՝ 2020 թվականի հունվարին «Սևիլիայից» միանալով «Միլանին»: Իտալական ակումբի հետ նա 2021/2022 մրցաշրջանում նվաճեց Սկուդետտոն՝ իր վերջին գավաթը կարիերայում: Կյաերը «Միլանի» կազմում իր վերջին խաղն անցկացրեց անցյալ տարվա մայիսի 25-ին «Սալերնիտանայի» դեմ:
«Կարծում եմ, որ հիմա կատարյալ ժամանակն է իմ կյանքի այս էջը շրջելու համար: Ցանկանում էի կարիերաս ավարտել «Միլանում», եւ ի վերջո ամեն ինչ այդպես ստացվեց, թեկուզ ուշացումով»,- գրել է դանիացին սոցիալական ցանցում։