Մադրիդի «Ռեալը» վստահում է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, չնայած Իսպանիայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությանը (2։5)։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» զարմացել է, որ Իսպանիայի Սուպերգավաթի պարտությունը կասկածներ է առաջացրել Անչելոտտիի ապագայի վերաբերյալ։ «Սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ նրա աշխատանքը կարող է գնահատվել միայն մրցաշրջանի վերջում, իսկ այս պահին մասնագետի փոփոխության հարցը չի քննարկվում։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի հուլիսից։ Նա նախկինում գլխավորել է «Լոս Բլանկոսը» 2013-ից 2015 թվականներին։